Աստված արդեն իմ կյանքո՞ւմ է
Երբ Հիսուսին ընդունելու որոշում կայացրիր, կարևոր է իմանալ, թե Աստված իսկապե՞ս լսեց քեզ։ Այո՛։ Հիսուսը խոստացել է բնակություն հաստատել մեր ներսում, եթե խնդրենք Նրան։
Հայտնություն 3.20-ում Հիսուսը խոստանում է. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ եւ թակում եմ։ Եթե մեկը լսի իմ ձայնը եւ դուռը բաց անի, կմտնեմ նրա մոտ եւ ընթրիք կանեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ»։ Դու բացե՞լ ես քո սրտի դուռը Աստծո առաջ։ Եթե այո, ապա Աստված ի՞նչ է խոստացել անել։ Աստված կշեղի՞ քեզ։
1 Հովհաննու 5.14 խոսքում կարդում ենք. «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նա, թե ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ»։
Հովհաննու 6.37-ում Հիսուսն ասում է. «Այն ամենը, որ Հայրն ինձ տալիս է, ինձ մոտ կգա, եւ ինձ մոտ եկողին ես դուրս չեմ հանի»։ Հովհաննու 10.27-29 հատվածում կարդում ենք. «Բայց դուք չեք հավատում, որովհետեւ իմ ոչխարներից չեք, ինչպես որ ասացի ձեզ։ Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց, եւ իմ հետեւից գալիս են։ Եվ ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, եւ նրանք հավիտյան չեն կորչի, եւ ոչ ոք չի հափշտակի նրանց իմ ձեռքից»։
Հիսուսը մահացավ խաչի վրա մեր մեղքերի համար, և մենք կարող ենք հարաբերություն ունենալ Աստծո հետ։ Նա անտարբեր չէ քո կարիքների նկատմամբ։ Նա մեծ գին վճարեց, որպեսզի վերականգնի Աստծո և մարդու փոխհարաբերությունը։ Նա կրեց մեր մեղքի պատիժը և արդարացրեց մեզ։ Նրանով մենք ներված և ընդունված ենք։ Փրկության համար մենք չենք կարող բավարար բարի լինել, կատարել կրոնական ծեսեր կամ աղոթքներ։ Աստված ինքը հնարավոր դարձրեց փոխհարաբերության վերականգնումը։ Մենք Աստծուն մոտենում ենք Նրա զոհի շնորհիվ, ոչ թե մեր բարի գործերի։ Նա վճարեց մեր մեղքի համար, ներեց մեզ և եկավ մեր կյանք։ 1 Պետրոս 3.18-ում կարդում ենք. «Որովհետեւ Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն արդարն անարդարների համար, որ մեզ մոտեցնի Աստծուն»։
Երբ Քրիստոսին ընդունում ես որպես քո Տեր և Փրկիչ, ահա թե ինչպես է փոխվում քո կյանքը
- Դու խաղաղություն ունես Աստծո հետ - «Արդ մենք, հավատքով արդարացած լինելով, Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» (Հռոմեացիներին 5.1)։
- Դու դարձել ես Աստծո զավակ - «Բայց որոնք, որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ Նրա անունին հավատում են» (Հովհաննու 1.12)։
- Դու այլևս խավարում չես ապրում - «Քանզի մի ժամանակ խավարում էիք, իսկ հիմա լույս եք Տերում. լույսի որդիների պես գնացեք» (Եփեսացիներին 5.8)։
- «Որ փրկեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ, որի ձեռքով ունենք փրկություն, նրա արյունով՝ մեղքերի թողություն» (Կողոսացիներին 1.13,14)։
- Դու ներված ես - «Բոլոր մարգարեները վկայություն են տալիս նրա մասին, որ Նրա անունով մեղքերի թողություն կառնի ամեն նրան հավատացողը» (Գործք 10.43)։
- «Որով ունենք փրկություն, Նրա արյունով՝ մեղքերի թողություն իր շնորհքի մեծության չափով, որ ավելացավ մեզանում ամեն իմաստությունով և գիտությունով (Եփեսացիներին 1.7,8)։
- «Սրանով Աստծո սերը երևաց մեզանում, որ Աստված իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որ Նրանով կյանք ունենանք։ Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ Նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն՝ քավություն մեր մեղքերի համար (Ա Հովհաննու 4.9,10)։
- Դու հավիտենական կյանք ունես - «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. թե Իմ խոսքը լսողը և Ինձ ուղարկողին հավատացողը, հավիտենական կյանք ունի և դատաստան չի մտնի, այլ մահից փոխվեց դեպի կյանք» (Հովհաննու 5.24)։
- «Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, և այս կյանքը Նրա Որդու մէջ է։ Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի։ Եվ ով որ Աստծո Որդուն չունի, կյանքը չունի։ Այս բաները գրեցի ձեզ՝ Աստծո Որդու անունին հավատացյալներիդ, որ գիտենաք թե հավիտենական կյանք ունեք» (Ա Հովհաննու 5.11-13)։
- Դու կնքված ես Սուրբ Հոգով - «Որ նրանում և դուք հուսացիք, երբ որ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության ավետարանը, որին էլ երբ որ հավատացիք, խոստմունքի Սուրբ Հոգով կնքվեցիք» (Եփեսացիներին 1.13)։
- Դու կարող ես վայելել Աստծո սերը - «Եթե մնաք ինձանում, և Իմ խոսքերը ձեզանում մնան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք և կլինի ձեզ։ Սրանով փառավորվեց Իմ Հայրը, որ շատ պտուղ բերեք և Իմ աշակերտները լինեք։ Ինչպես Իմ Հայրն Ինձ սիրեց, Ես էլ ձեզ սիրեցի։ Մնացե՛ք Իմ սիրո մեջ։ Եթե Իմ պատվիրանքները պահեք, Իմ սիրո մեջ կմնաք։ Ինչպես Ես Իմ Հոր պատվիրանքները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լիարժեք լինի» (Հովհաննու 15.7-11)։
Ավելի ճանաչել Աստծուն
Աստծուն ավելի լավ ճանաչելու համար ժամանակ հատկացրու Նրա Խոսքը (Աստվածաշունչ) կարդալուն։ Նրա Խոսքը կճանաչեցնի քեզ Աստծո էությունը, և դու ավելի կմոտենաս Նրան։ Հովհաննու ավետարանից սկսի՛ր (Նոր Կտակարանի չորրորդ գիրքն է)։ Ազատ խոսի՛ր Նրա հետ։ Աստծո Խոսքը մեզ քաջալերում է. «Ոչ մի բանի համար հոգ մի՛ արեք։ Այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով մեկտեղ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում» (Փիլիպեցիներին 4.6,7)։